Բաժնետերեր և
  ներդրողներ
 
  Կարգավորում
 
  Հաճախորդի
  իրավունքները
 
  Ֆինանսական
  համակարգի
  հաշտարար
 
 ՀԱՃԱԽՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
 Հաճախորդի բողոք-պահանջների քննարկման գործընթացը կարգավորող կանոններ
 Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի վերաբերյալ "Արժեթղթերի շուկայի մասին»" ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները: Թղթային տարբերակով տեղեկատվության տրամադրման դեպքում կգանձվի պատճենահանման գինը: Ժամկետը` դիմումը ստանալուն հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

 Հաճախորդների բողոք-պահանջների ընդունման և քննարկմամ ընթացակարգ

  "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հասցեն է`

Հայաստանի հանրապետություն, ք. Երևան, 0010, Հալաբյան 34/52
Հեռախոս`

(010) 358-707

Ֆաքս`

(010) 358-707

Էլ. փոստ` alphasecurities@mail.ru
 
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐ
 Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 Հարգելի հաճախորդ,

տեղեկացնում ենք որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

 Դատարան դիմելու դեպքում Ձեր և "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի միջև ծագած վեճը լուծում է դատարանը: Դուք կարող եք դիմել դատարան բողոքի քննության ցանկացած փուլում: Դատարանի վճիռը չի կարող վերանայվել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից:

 Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու դեպքում Ձեր և "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի միջև ծագած վեճը լուծում է Հաշտարարը`
 "Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին" ՀՀ օրենքով սահմանված կարգով:
 Ֆինանսական համակարգի հաշտարարի ծառայություններն անվճար են:
 Բողոք ունենալու դեպքում Դուք նախևառաջ պետք է դիմեք "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ին:

 "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ն պարտավոր է 10 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանել Ձեր բողոքին:

 "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի պատասխանը ստանալուց հետո Դուք կարող եք դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարին:

 Ֆինանսկան համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե`
    1. Բողոք ներկայացնելուց հետո դեռ չի անցել 10 աշխատանքային օր և Դուք չեք ստացել "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի պատասխանը, կամ
    2. Դուք չեք պահանջում դրամական կամ այլ գույքային հատուցում, կամ
    3. Ձեր կողմից պահանջվող հատուցումը գերազանցում է 10 միլիոն դրամը (կամ դրան համարժեք արտարժույթով գումարը), կամ
    4. "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի պատասխանը ստանալուց հետո անցել է ավելի քան վեց ամիս, կամ
    5. Ձեր կողմից բողոքարկվող գործողությունը կամ անգործությունը տեղի է ունեցել 2008թ. օգոստոսի 2-ից առաջ:
                                        Զգուշացնում ենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը չի կարող քննել Ձեր բողոքը, եթե այն քննվում է դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) կողմից կամ արդեն իսկ առկա է այդ բողոքի վերաբերյալ դատարանի (կամ արբիտրաժային տրիբունալի) վճիռը:

 Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
Հաշտարար` Փիրուզ Սարգսյան
Հասցե` 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1, "Էրեբունի պլազա" բիզնես կենտրոն 4-րդ հարկ, 411 սենյակ
Հեռ.` (010) 582-321, (010) 582-322
Ֆաքս` (010) 582-421
Էլ. հասցե` info@fsm.am
Կայք` www.fsm.am
 Հարգելի հաճախորդ, հայտնում ենք Ձեզ, որ "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ն չի հրաժարվել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից:

 Դա նշանակում է, որ "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ն կարող է որոշ դեպքերում դատական կարգով վիճարկել Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից իր դեմ կայացված որոշումները:

 Դուք կարող եք նաև բողոքներով դիմել Կենտրոնական բանկ: Տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկն իրավասու չէ լուծել Ձեր և "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի միջև վեճերը, սակայն կարող է "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոցներ, եթե պարզվի, որ "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ն խախտել է օրենքի պահանջները:

 ՀՀ կենտրոնական բանկ
Հասցե` 0010, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6
Հեռ.` (010) 592-697
Ֆաքս` (010) 565-496
Էլ. հասցե` chairman@cba.am
Կայք` www.cba.am
 Հարգելի հաճախորդ, հայտնում ենք, որ եթե Ձեր և "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի միջև կնքվել է արբիտրաժային համաձայնություն, դա նշանակում է, որ

"ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերը ենթակա են լուծման արբիտրաժային տրիբունալի կողմից: Դուք զրկվում եք "ԱԼՖԱՍԵՔՅՈՒՐԻԹԻԶ" ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից բխող վեճերի կապակցությամբ դատարան դիմելու իրավունքից: Արբիտրաժային տրիբունալի վճիռները, որպես կանոն, դատարանի կողմից վերանայման ենթակա չեն:
 
Թարմացվել է` 15.01.2012 Ժամը 13:00